Կարևոր իրադարձություններ

Հորդառատ անձրևից հետո 6 մեքենա է արգելափակվել Երևանում․ փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել ջրափոսից (տեսանյութ)

05 Հուլիս, 2020 11:59
Հորդառատ անձրևից հետո 6 մեքենա է արգելափակվել Երևանում․ փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել ջրափոսից (տեսանյութ)

Երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում՝ կամրջի տակ, ոստիկանության ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկանության ավտոմեքենան դուրս է բերվել ջրափոսից։

Պարզվել է, որ հորդառատ անձրևից կուտակված ջրափոսում առկա է արգելափակված 6 այլ ավտոմեքենա։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով ավտոմեքենաները դուրս են բերել ջրափոսից։ 

 

Լրահոս

Դիտել ավելին