Կարևոր իրադարձություններ

1988թ. հուլիսի 5-ին տեղի ունեցան «Զվարթնոց» օդանավակայանի ողբերգական իրադարձությունները. Արման Բաբաջանյան

05 Հուլիս, 2020 11:51
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
1988թ. հուլիսի 5-ին տեղի ունեցան «Զվարթնոց» օդանավակայանի ողբերգական իրադարձությունները. Արման Բաբաջանյան

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«1988թ. հուլիսի 5-ին տեղի ունեցան «Զվարթնոց» օդանավակայանի ողբերգական իրադարձությունները: Այդ օրը խորհրդային զինվորները, ԽՍՀՄ հանցագործ գեներալներից մեկի՝ Ալբերտ Մակաշովի առաջնորդությամբ, նպատակ ունենալով կանխել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցների գործադուլը նախ զգուշացնում են, որ 30 վայրկյան անց կսկսեն ցրել ցուցարարներին, ապա, դեռ 30 վայրկյանը չլրացած, հարձակվում են ցուցարարների վրա:

«Զվարթնոց»-ի շրջափակման կապակցությամբ խաղաղ նստացույցի ժամանակ սպանվեց լրագրող Խաչիկ Զաքարյանը։

Զոհված երիտասարդի հուղարկավորությունը հարյուր-հազարավոր հայերի է դուրս բերում փողոց և փոխում շարժման ընթացքն ու ուղղվածությունը. հանրահավաքներում սկսում են հայտնվել հակախորհրդային կարգախոսներ։

Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդը երեք հիմնական պահանջ է առաջադրում. Հայաստանի հետ ԼՂ վերամիավորում, Սումգայիթյան դատավարությունների վայրի փոփոխություն և իրադարձությունների ամբողջական լուսաբանում:

Լուսանկարը՝ Մհեր Ղալեչյանի»։

 

Լրահոս

Դիտել ավելին