Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում բախվել են 2 ВАЗ 21099-երը. 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

05 Հուլիս, 2020 10:50
Գեղարքունիքի մարզում բախվել են 2 ВАЗ 21099-երը. 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հուլիսի 4-ին, ժամը 18:00-ի սահմաններում Գանձակ-Սարուխան գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Գանձակ գյուղի բնակիչ, 38-ամյա Գագիկ Ս.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի և Սարուխան գյուղի բնակիչ, 17-ամյա Նարեկ Խ.-ի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Գագիկ Ս.-ն և և Նարեկ Խ.-ի ուղևորներ, Սարուխան գյուղի բնակիչներ, 15-ամյա Խաչիկ Ն.-ն, 17-ամյա Միշա Զ.-ն, 17-ամյա Սասուն Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին