Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Նարգիլե են օգտագործել. ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը

04 Հուլիս, 2020 22:13
Նարգիլե են օգտագործել. ՍԱՏՄ-ն Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտի աշխատանքը

Կորոնավիրուսի (Covid 19) դեմ պայքարի շրջանակներում, իրականացնելով պարետի որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը սննդի շղթայում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններում, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հուլիսի 4-ին Երևանում 72 ժամով կասեցրել է 3 հանրային սննդի օբյեկտների աշխատանքը. այստեղ խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը: Եվս երկու տասնյակ կազմակերպությունների գործունեությունը կասեցվել է 24 ժամով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

 Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս քաղաքների մանրածախ ու մեծածախ իրացման ցանցերում, արտադրություններում ու հանրային սննդի օբյեկտներում ՍԱՏՄ տեսուչների ուժեղացված ստուգայցերի արդյունքում արձանագրվել է հետևյալ պատկերը. Մարտունու սննդի շղթայի օպերատորների մոտ որևէ խախտում չի հայտնաբերվել, իսկ Վարդենիսի տնտեսավրողների մոտ հայտնաբերվել են որոշակի թերացումներ՝ աշխատակիցները ոչ պատշաճ են կրել դիմակները, թերի են վարել ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները, անձանց միջև չի պահպանվել սոցիալական հեռավորությունը:

«Մշտադիտարկումները շարունակվել են հանրապետության ողջ տարածքում: Սննդամթերքի անվտանգությունը վերահսկող մարմնի ներկայացուցիչները հորդորում են տնտեսվարողներին խստագույնս պահպանել կորոնավիրուսով չվարակվելու համար սահմանված անվտանգության նորմերը, տրամադրում խորհրդատվություն, տալիս ցուցումներ, հետամուտ լինում դրանց կատարմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին