Կարևոր իրադարձություններ

Մհեր Մկրտչյանը հետմահու` Գյումրու պատվավոր քաղաքացի

04 Հուլիս, 2020 21:31
Մհեր Մկրտչյանը հետմահու` Գյումրու պատվավոր քաղաքացի

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին (Ֆրունզիկ) հետմահու շնորհվել է «Գյումրիի պատվավոր քաղաքացու» կոչում:Այս մասին տեղեկացնում են Գյումրու քաղաքապետարանից: 

 Այսօր՝ հուլիսի 4-ին, Մհեր Մկրտչյանի ծննդյան 90-ամյակի առիթով հարգանքի տուրք մատուցելով հայ նշանավոր դերասանին՝ Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Հայկ Սուլթանյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ ծաղիկներներ դրեցին Գյումրիի դրամատիկական թատրոնի շենքի դիմաց գտնվող դերասանի հուշարձանին:

Այնուհետ ներկաները եղան նաև Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանում: Սամվել Բալասանյանը թանգարանին է փոխանցել պատվավոր քաղաքացու հուշամեդալը և ավագանու որոշումը:

Նշենք, որ Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել և «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին:

Արձանի հեղինակը քանդակագործ, ժողովրդական նկարիչ Արա Շիրազն է:

Քարից ու պղնձից ձուլված արձանի կողքին արտիստի ուրախ և տխուր դեմքերն են:

 

Լրահոս

Դիտել ավելին