Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    511,5
    516,5

  • EUR

    618
    630

  • RUB

    7,03
    7,27

Կարևոր իրադարձություններ

 

Խոշոր ավտովթար Տավուշում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

04 Հուլիս, 2020 18:30
Խոշոր ավտովթար Տավուշում. զինվորներ տեղափոխող «Կամազ»-ը շրջվել է. ժամկետային 7 զինծառայող տեղափոխվել է հոսպիտալ

Տավուշի մարզում, հուլիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Կամազ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 7 ժամկետային զինծառայողներ բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտվել են, և պարզվել է, որ, բարեբախտաբար, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ռազմական ոստիկանության Բերդի բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին