Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567
    579

  • RUB

    6,48
    6,78

Կարևոր իրադարձություններ

Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

04 Հուլիս, 2020 16:23
Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել. այսօր Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է

Ես ուզում եմ մարդկանց ժպիտով լուրջ բաներ ասել: Գիտեմ, որ մարդիկ ինձ սիրում են: Բայց դա նրանից է, որ ես էլ իրենց եմ շատ սիրում, բոլորին`մեկ առ մեկ: Լիաթոք ծիծաղ եմ ցանկանում ձեզ, լուսավոր ժպիտ և մեծ նվիրվածություն` դեպի թատրոնը, կինոն, դեպի արվեստը:

Հուլիսի 4-ը վշտի և ծիծաղի արքայի, հայ թատրոնի մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի ծննդյան օրն է։ Այսօր մեր Ֆրունզը դարձավ 90 տարեկան։

«Միշտ մտածել եմ, որ մեռնեմ` դրոշակ կդառնամ, անկուսակցական դրոշակ, որը վարակված է բոլորի ու ամեն ինչի հանդեպ սիրով, որը օդի հետ շփվելիս մաշվում է, մանանա դառնում ու եթերից ցողում մարդկանց»,- ժամանակին գրել է Մկրտչյանը:

Մեծանուն դերասանի ծննդյան օրը մարզային իշխանության ներկայացուցիչները՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, ծաղիկներ են խոնարհել դերասանի՝ թատերական հրապարակում գտնվող արձանին։

Այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետարանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին