Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    511,5
    516,5

  • EUR

    618
    630

  • RUB

    7,03
    7,27

Կարևոր իրադարձություններ

 

Արարատի մարզում սեպտեմբերի 1-ին 5 նոր նախակրթարան կբացվի

04 Հուլիս, 2020 15:00
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Արարատի մարզում սեպտեմբերի 1-ին 5 նոր նախակրթարան կբացվի

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, որտեղ ընթացքի մեջ են նախակրթարանների կառուցման շինաշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է նախարարն, ու նշել, որ սեպտեմների 1-ին Արարատի մարզում 5 նոր նախակրթարան կբացվի:

«Այսօր այցելել եմ Արարատի մարզի Գետազատ, Նոր Կյանք և Դվին համայնքներ, ուր այս տարվա սեպտեմբերի մեկին կբացվեն նոր նախակրթարաններ: Աշխատանքներն ընթանում են ամբողջ թափով և սահմանված ժամանակացույցով:

Սրանով զգալի կթեթևանա նախադպրոցական ուսումնական հաստատությունների հերթերը: Արարատի մարզում սեպտեմբերին շահագործման կհանձնվեն նոր նախակրթարաններ նաև Արարատ և Նարեկ համայնքներում»,-ասված է նախարարի գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին