Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է ՌԴ գործընկերներին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ

04 Հուլիս, 2020 12:26
Հեղինակ՝ Գագիկ Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է  ՌԴ գործընկերներին՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ

Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Եղբայրական Ռուսաստանի Դաշնության հարգելի՛ գործընկերներ,

Սրտանց շնորհավորում եմ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման առթիվ: Անկասկած եղբայրական Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունները կարևորագույն նշանակություն ունեին երկրի պետական կառավարման համակարգի կատարելագործման գործընթացում:

Լիահույս եմ, որ ՌԴ ազգաբնակչության ճնշող մեծամասնության հավանությանն արժանացած փոփոխություններով տրվելու է եղբայրական Ռուսաստանի զարգացման ու առաջընթացի նոր գործընթացի մեկնարկը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հաջող անցկացման առթիվ` բարեկամ ռուս ժողովրդին մաղթում եմ հարատև զարգացում, խաղաղություն, բարօրություն և բարգավաճում:

Աստված պահապան մեզ բոլորիս...»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին