Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ-ն՝ օդում կախված. Ինչու է հապաղում իշխանությունը. «Ժամանակ»

04 Հուլիս, 2020 09:30
ԵՊՀ-ն՝ օդում կախված. Ինչու է հապաղում իշխանությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Երևանի պետական համալսարանի ռեկտորի ընտրության հարցը շարունակում է մնալ օդում կախված, քանի որ հոգաբարձուների խորհուրդը, որն իրավազոր է ռեկտոր ընտրել, դեռևս չի ձևավորվել: 

Այս պահին խորհուրդը ձևավորված է 50 տոկոսով, քանի որ ընտրվել են խորհրդի 32 անդամներից 16-ը՝ 8-ական ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմից: Մյուս 16-ին պետք է նշանակի ԿԳՄՍ նախարարությունը և կառավարությունը: Թե ինչու է իշխանությունը հապաղում իր թեկնածուների նշանակման հարցում, համալսարանում չգիտեն, բայց նման իրավիճակը անհանգստացնում է բոլորին, քանի որ արդեն տևական ժամանակ համալսարանը զրկված է օրինական ղեկավարությունից, որը ինչ-որ չափով պայմանավորված է նաև կորոնավիրուսային համավարակով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին