Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են․ «Հրապարակ»

04 Հուլիս, 2020 08:51
Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ խորը դեպրեսիայի մեջ են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոստիկանության որոշ «կաբինետային» պաշտոնյաներ մի քանի օր է խոր դեպրեսիայի մեջ են, քանի որ նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի նախաձեռնությամբ նրանց ծառայողական ավտոմեքենաները վերցվել են ու տրվելու են տեղերում, արտաքին ծառայություն անող ու հանցագործ բռնող օպերներին։

 Պաշտոնյաների տուն-աշխատավայր երթուղին ապահովող ծառայողական մեքենաների մեծ մասն այլեւս այդ նպատակին չի ծառայի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին