Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Երևանում. 32–ամյա վարորդը «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնցից մեկը՝ հիվանդանոցում մահացել է

04 Հուլիս, 2020 00:14
Մահվան ելքով վրաերթ Երևանում. 32–ամյա վարորդը «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնցից մեկը՝ հիվանդանոցում մահացել է

Հուլիսի 3-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի 69 AV 669 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածների ինքնությունը:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ: 

Փաստի առթիվ Ա. Համզոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին