«Հրապարակ» թերթը գրում է.
ԼՀԿ-ն դիմել է ԿԸՀ՝ խնդրելով վերադարձնել իրենց18-րդ մանդատը եւ վերականգնել ընդդիմությանը հասանելիք 1/3-ը։ Մանդատն Արման Բաբաջանյանն է տնօրինում, որը դուրս է եկել խմբակցությունից։ Դիմումի քննության օրը դեռ չի նշանակվել, այն կներկայացնի Դավիթ Խաժակյանը։
Բայց եթե ԿԸՀ-ն մերժի նախադեպը չունեցող այս դիմումը, ԼՀԿ-ն «Պլան Բ» է մտածել․ պատրաստվում են դատարան դիմել։ Եվ քանի որ խոսքը մանդատի մասին է, գործը կգնա ՍԴ։ ԼՀԿ-ում հույս ունեն, որ այս հարցում Փաշինյանը «ճիշտ» քաղաքական որոշում կկայացնի, որը հետագայում կծառայի իրեն՝ անհնազանդների ձեռքից մանդատները վերցնելու առումով։