Կարևոր իրադարձություններ

Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. «Հրապարակ»

04 Հուլիս, 2020 08:00
Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Հուլիսի 6-ին դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը: Դրա համար միջնորդել է փաստաբան Հովհաննես Խուդոյանը` ապրիլին:

Խուդոյանը ներկայացրեց «Միջնորդությունն առնչվում է Արմեն Թավադյանի գործով նիստից հետո Բադալյանի թույլ տված արտահայտություններին. նա հյուրընկալվել էր 1in.am-ին, հարցազրույցի ընթացքում դատական ակտի եւ դատավորի (Ալեքսանդր Ազարյանի) վերաբերյալ կարծիքներ էր հայտնել, եւ քանի որ Բադալյանը սովորում է արդարադատության ակադեմիայում եւ պետք է դատավոր դառնա, նրա վրա տարածվում է դատավորի էթիկայի նորմը, այն է` դատավորն այլ դատավորի մասին իրավունք չունի կարծիք հայտնելու, եթե անգամ այն չպարունակի որեւէ բացասական վերաբերմունք (չնայած հայտնած մտքերը եղել են բացասական)»:

ԴԸԺ-ն հարցը քննելուց հետո կդիմի ԲԴԽ-ին։ Անկախ ԲԴԽ-ի որոշումից, դա ազդեցություն կունենա՞ Բադալյանի՝ ՍԴ թեկնածու դառնալու վրա։ «Ես տեղյակ չեմ՝ ինքը թեկնածու կլինի՞, թե՞ ոչ։ Նորմը հետեւյալն է եթե նա ենթարկվի կարգապահական պատասխանատվությանապա նրան կարող են հանել դատավորների ցուցակիցբայց դա չի կարող խոչընդոտելոր նա դառնա ՍԴ դատավորի թեկնածու։ Եվ եթե նա չի կարող լինել սովորական դատավոր, ինչպե՞ս կարող է լինել ՍԴ դատավոր»: Խոսվում է անգամ ՍԴ նախագահ դառնալու մասին։ «Էթիկայի խախտում թույլ տված անձը չի կարող լինել անգամ առաջին ատյանի դատավոր»: 

 

Լրահոս

Դիտել ավելին