Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    571,5
    583,5

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

Փաստաբան Նորայր Նորիկյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

03 Հուլիս, 2020 23:30
Հեղինակ՝ Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Հարգելի՛ բարեկամներ

Երեկ հանձնել եմ նոր կորոնովիրուսային /COVID-19/ վարակի նկատմամբ լաբորատոր հետազոտություն:

Այսօր հայտնվել է, որ արդյունքը դրական է:

Թեև տատանումներով արձանագրվում է ջերմություն, սակայն ընդհանուր ինքնազգացողությունս այս պահին լավ է:

Արդեն իսկ ձեռնարկել ենք հնարավոր բոլոր միջոցները՝ այս չարիքը հաղթահարելու համար:

Բնականաբար, սահմանված կարգով կդադարեցնեմ բոլոր տեսակի մարդկային շփումները, իսկ աշխատանքային խնդիրները կփորձենք հնարավորության սահմաններում կարգավորել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով:

Ձեզ առողջություն եմ ցանկանում, պահպանեք զգոնություն Ձեր և Ձեր հարազատների առողջության ապահովման համար:

Առողջանալուց հետո խոստանում եմ խոսել այս հիվանդության պատմության, բուժման ընթացքի և առողջապահական համակարգի համարժեք պատրաստվածության մասին»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին