Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    564
    576

  • RUB

    6,42
    6,72

Կարևոր իրադարձություններ

Պուտինը ստորագրել է Սահմանադրությունում փոփոխությունների մասին հրամանագիրը

03 Հուլիս, 2020 23:10
Պուտինը ստորագրել է Սահմանադրությունում փոփոխությունների մասին հրամանագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սահմանադրությունում փոփոխությունների մասին հրամանագիրը։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։

Սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հուլիսի 4-ին։

Նշենք, ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների՝ քվեաթերթիկների 100 տոկոսի դիտարկումից հետո երկրի Հիմնական օրենքում փոփոխություններ անելուն կողմ է քվեարկել քաղաքացիների 77.92 տոկոսը, դեմ՝ 21.27 տոկոսը: Մասնակցության հայտը կազմել է 67.97 տոկոս: 

Հիշեցնենք, որ եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները, ապա կզրոյացվի Պուտինի պաշտոնավարման ժամկետը, ինչը թույլ կտա նրան նորից առաջադրվել և պաշտոնավարել մինչև 2036 թվականը:  

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին