Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

Ով է ՀՀ ոստիկանապետի նորանշանակ առաջին տեղակալը

03 Հուլիս, 2020 22:56
Ով է ՀՀ ոստիկանապետի նորանշանակ առաջին տեղակալը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ է նշանակվելու ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ա. Հովհաննիսյանը ոստիկանության համակարգի հնաբնակներից է, համարվում է ամենաօպերատիվ աշխատողներից: Թե՛ իրավապահ համակարգում, և թե՛ ընկերական շրջապատում ունի մեծ հեղինակություն, օժտված է մարդկային բարձր հատկանիշներով:

Ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան պատերազմում, որտեղ վիրավորում է ստացել ու բուժվելուց հետո կրկին մեկնել է առաջնագիծ: Աշխատել է մի քանի մարզային վարչությունների պետ, ոստիկանության տարածքային բաժինների պետ և որտեղ էլ որ աշխատել է, այդ մարզային վարչությունն ու բաժինները արժանացել են «Տարվա ոստիկանություն» բարձր կոչմանը:

Ա. Հովհաննիսյանի կենսագրությունը.

Ծնվել է 1966թ. նոյեմբերի 7-ին Արտաշատ քաղաքում:

1993թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը՝ «ֆիզիկական կուլտուրա» մասնագիտությամբ:

1985-1987թթ. Ծառայել է զինված ուժերում:

1990-1991թթ. Արտաշատի ներքին գործերի բաժնի պարեկապահակետային ծառայության միլիցիոներ:

1991թ. Ազատվել ՆԳ մարմիններում ծառայությունից:

1993-2000թթ. Արտաշատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր:

2000-2002թթ. Արտաշատի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ավագ օպերլիազոր:

2002-2007թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:

2007-2008թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:

2008-2012թթ. ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արտաշատի բաժնի պետ:

2012-2014թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնի պետ:

2014-2016թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի պետ: 2016-2018թթ. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ:

2018-2019թթ. ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ:

12.06.2019-17.09.2019թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀՀ ոստիկանության պետի 2019թ. սեպտեմբերի 17-ի թիվ 2624-Ա հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնին:

Պարգևատրվել է՝ ԼՂՀ Նախագահի հրամանագրով.

2002թ. Մարտական ծառայության մեդալով:

ՀՀ Նախագահի հրամանագրերով. 2010թ. Մարտական ծառայության մեդալով,

2016թ. «Հասարակական կարգի գերազանաց պահպանման համար» մեդալով:

Պարգևատրվել է նաև ՀՀ ոստիկանության և այլ գերատեսչությունների գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի երեք որդի: 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին