Կարևոր իրադարձություններ

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

03 Հուլիս, 2020 22:42
Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Լիտվայի դեսպանին

Այսօր՝ հուլիսի 3-ին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին և կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում Լիտվայից Հայաստան ժամանած խմբում ընդգրկված ռազմական մասնագետներին։ Այս մասին հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից։

ԻՆչպես տեղեկացնում է ՊՆ-ն, նախարարը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կառավարությանը և հատկապես պաշտպանության նախարարությանը Հայաստանին տրամադրվող աջակցության համար՝ ընդգծելով ռազմական մասնագետների անձնազոհ աշխատանքը այս դժվարին իրավիճակում։

ՀՀ պաշտպանության նախարարը հուլիսի 1- ին հեռախոսազրույց էր ունեցել Լիտվայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Ռայմունդաս Կառոբլիսի հետ։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին