Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

Բերման ենթարկված 48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ ոստիկանություն

03 Հուլիս, 2020 22:25
Բերման ենթարկված 48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ ոստիկանություն

Օրերս քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձորի Ամիրյան փողոցի 48-ամյա մի բնակիչ Ներսիսյան փողոցում բնակվող 50-ամյա մի տղամարդու իրացրել է թմրանյութ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Ձեռք բերված տվյալների իսկությունը ստուգելուց հետո, հունիսի 27-ին Ներսիսյան փողոցի շենքերից մեկի մոտից երկու կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Բազումի բաժին։ 

48-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման բուսական զանգված: Պարզվել է, որ նա նույն օրը 140 հազար դրամով երկու փաթեթ նմանատիպ բուսական զանգված է վաճառել բերման ենթարկված 50-ամյա տղամարդուն: Ներսիսյան փողոցի շենքերից մեկի բակում նշված փաթեթները նույնպես հայտնաբերվել և առգրավվել են:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին