Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    569,5
    581,5

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

Ժան Կաստեքսը նշանակել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում

03 Հուլիս, 2020 20:48
Ժան Կաստեքսը նշանակել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետի պաշտոնում նշանակել է Ժան Կաստեքսին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հաղորդագրությանը:

Երկրի ղեկավարը նաև հանձնարարել է Կաստեքսին կառավարություն ձեւավորել։

Կաստեքսը զբաղեցրել է Պրադ քաղաքի քաղաքապետի պաշտոնը: Ապրիլին նրան հանձնարարել են ղեկավարել կարանտինի ռեժիմից Ֆրանսիայի դուրս գալու գործընթացը, որը սահմանվել է կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 3-ին, Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նախագահ Էմանուել Մակրոնի՝ կառավարությունում կադրային փոփոխությունների ֆոնին հրաժարական էր տվել:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին