Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    567,5
    579,5

  • RUB

    6,47
    6,77

Կարևոր իրադարձություններ

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ. Արայիկ Հարությունյան

03 Հուլիս, 2020 20:26
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հաշվի առնելով համավարակային ստեղծված իրավիճակը և օգտվելով Արցախի Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ վերապահված իրավունքից՝ նախաձեռնել եմ համաներման և ներման առանձին գործընթացներ:

Համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը շուտով ներկայացնելու եմ Ազգային ժողով՝ առաջարկելով այն տարածել մինչև հուլիսի 1-ը ներառյալ որոշ հանցագործություններ կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց վրա:

Հ.Գ. Այս մարդասիրական քայլի շուրջ քննարկումները սկսեցինք ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի և ոստիկանապետի հետ հունիսի 13-ին քրեակատարողական հիմնարկ այցելելուց հետո»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին