Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Տավուշի մարզում․ այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ

03 Հուլիս, 2020 20:16
Հրդեհ Տավուշի մարզում․ այրվել է մոտ 8 հա խոտածածկույթ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ժամը 12:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Այգեձոր գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Չինարիի հենակետից մեկ մարտական հաշվարկ և 10 փրկարար ծառայող։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 17:10-ին: Այրվել է մոտ 8 հա խոտածածկ տարածք:

 

Լրահոս

Դիտել ավելին