Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    519
    524

  • EUR

    630
    642

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

Թուրքական զենքի գործարանում պայթուն է որոտացել․ զոհվել է առնվազն 10 մարդ, կա ավելի քան հարյուր վիրավոր

03 Հուլիս, 2020 18:11
Հեղինակ՝ Կարեն Հովհաննիսյան
Թուրքական զենքի գործարանում պայթուն է որոտացել․ զոհվել է առնվազն 10 մարդ, կա ավելի քան հարյուր վիրավոր

Ռազմագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Թուրքական զենքի գործարանում պայթուն է որոտացել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այսօր, թուրքական ժամանակով ժամը 11։15-ի սահմաններում Սաքարյա նահանգի Հենդեք շրջանում տեղակայված , ըստ թուրքական աղբյուրների, հրավառության նյութերի գործարանում պայթուն է որոտացել։ Զոհվել է առնվազն 10 մարդ, կա հարյուրից ավել վիրավորներ։

Որքան էլ թուրքական կողմը փորձում է գործարանը ներկայացնել որպես հրավառության նյութեր արտադրող գործարան , իրենց գործունեությունը մատնում է, որ այն զենքի գործարան է։

Էրդողանի հրահանգով դեպքի վայր են ժամանել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլու, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, ընտանիքի, աշխատանքի և սոցիալական ծառայության նախարար Զեհրա Զյումրյութ Սալջուկը։

Գործարանին մոտ գտնվող բնակավայրերի բնակիչները պատմում են, որ իրենց թվացել է թե երկրաշարժ է, սակայն հետո են հասկացել, որ գործարանում պայթուններ է տեղի ունենում»։

Լրահոս

Դիտել ավելին