Կարևոր իրադարձություններ

Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան

03 Հուլիս, 2020 16:42
Հեղինակ՝ Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում, ինչպես նաեւ առերեւույթ դեպքի ժամանակ դեռեւս չկառուցված այլ հյուրանոցում։

Նա, մասնավորապես, գրել է.

«Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում , ինչպես նաեւ առերեւույթ դեպքի ժամանակ դեռեւս չկառուցված այլ հյուրանոցում…

Քանի որ անհետաձգելի համարվող քննչական գործողություն է կատարվում առերեւույթ դեպքից 4 տարի, իսկ քրեական գործ հարուցելուց 4 ամիս անց, քննիչներին այլ բան չէր մնում անելու, քան ի թիվս այլնի առգրավել նաեւ ընկերության 2017-2019 թվականի հաշվապահական եւ այլ փաստաթղթերը, բոլոր, այդ թվում՝ reception-ի աշխատանքային ռեժիմում գտնվող համակարգիչները եւ փաստացի կազմալուծել հյուրանոցի բնականոն աշխատանքը…

Մնացածը՝ հաջորդիվ…

Հ.Գ Մի տեղ կարդացել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է…»։

 

Լրահոս

Դիտել ավելին