Կարևոր իրադարձություններ

Հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը

03 Հուլիս, 2020 15:16
Հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետի գործունեությանը

Հայաստանի Հանրապետությունում հարցվածների 85%-ը հավանություն է տալիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հուլիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք պատասխանել այն հարցին, թե ինչպես են գնահատում ներքոշարադրյալների գործունեությունը. ընդդիմության գործունեությանը հավանություն է տալիս հարցվածների 22,7%-ը, Ազգային ժողովի գործունեությանը՝ 54,7%-ը, կառավարության գործունեությանը՝ 67,9%-ը, նախագահի գործունեությանը՝ 79,3%, վարչապետի գործունեությանը՝ 85%-ը»,- ասաց Նավասարդյանը:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին