Կարևոր իրադարձություններ

Սրանք էս կամային ու բարոյական հատկություններով ինչպե՞ս են պաշտպանել և պաշտպանելու ՀՀ ինքնիշխանությունը. Արման Բաբաջանյան

03 Հուլիս, 2020 14:15
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Սրանք էս կամային ու բարոյական հատկություններով ինչպե՞ս են պաշտպանել և պաշտպանելու ՀՀ ինքնիշխանությունը. Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վերջին օրերին հետևելով Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամների, նախկին նախագահի և մնացող անդամների վարքը, հայտարարությունները, տված հարցազրույցների ամբողջությամբ քաղաքական շեշտադրումները, ատելությունը սեփական պետության, պետականության, իշխանության և ժողովրդի հանդեպ, շատ բան չասեմ՝ սրանք էս կամային ու բարոյական հատկություններով, էս գիտելիքներով ու կարողություններով ինչպե՞ս են պաշտպանել և առաջիկայում պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը, ինչպե՞ս են ապահովելու մեր երկրի սահմադրական արդարադատությունն ու անվտանգությունը։

Ինչպե՞ս կարող էինք 700 տարի անց անկախություն վերագտնել և մի ամբողջ պետության ինքնիշխանություն վերապահել միջակ, ոչ մի ոլորտում գիտելիքներով, բարոյականությամբ ու կամային հատկություններով չառանձնացած այս վասալ-ծառայամիտների հանցավոր խմբակին»։

 

Լրահոս

Դիտել ավելին