Կարևոր իրադարձություններ

Թագուհի Թովմասյանի գրության հիման վրա գեղարքունիքցիների հարցը լուծվեց

03 Հուլիս, 2020 12:07
Հեղինակ՝ Թագուհի Թովմասյան
Թագուհի Թովմասյանի գրության հիման վրա գեղարքունիքցիների հարցը լուծվեց

Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ,

 

Ինչպես հիշում եք, մարզում բարձր լեռնային կարգավիճակ ունեցող տարբեր բնակավայրերի կարգավիճակի փոփոխության և լեռնային բնակավայրերի ցանկում ներառման վերաբերյալ ձեր բողոքներին և բազմաթիվ զանգերին ու նամակներին ի պատասխան նշել էի, որ խնդրի վերաբերյալ պաշտոնական գրություն եմ ուղարկել ՀՀ կառավարություն: Միաժամանակ խոստացել էի արդյունքների մասին համապատասխան տեղեկություն տրամադրել:

Եվ ահա ՀՀ կառավարության նիստի օրակարգում է ընդգրկվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որում հստակ նշված է, որ այն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Որոշման նախագիծն արդեն իսկ գտնվում է ՀՀ վարչապետի սեղանին և ենթակա է ստորագրման:

 

Իսկ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այդ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 24-ի N 02/05.4/30557-2020 հանձնարարականի՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանի և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի 2020 թվականի հունիսի 24-ի N 01//4343-2020 գրություններով բարձրացված հարցերը:

Այսպիսով խնդիրը լուծված է, իսկ առաջիկայում նման հարցի բարձրացման դեպքում լիահույս եմ, որ այսուհետ առանց հանրային քննարկման նման որոշում չի ներկայացվի ՀՀ կառավարության քննարկմանը:

Կից ներկայացնում եմ ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 27-ի N 874-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին