Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    570
    582

  • RUB

    6,46
    6,76

Կարևոր իրադարձություններ

Ուշադրություն գյուղաբնակներին․ Ծրագրից օգտվելու համար հուլիսի 20֊ից հետո անհրաժեշտ է դիմել համայնքապետարան կամ մարզպետարան

03 Հուլիս, 2020 11:34
Հեղինակ՝ Վարազդատ Կարապետյան
Ուշադրություն գյուղաբնակներին․ Ծրագրից օգտվելու համար հուլիսի 20֊ից հետո անհրաժեշտ է դիմել համայնքապետարան կամ մարզպետարան

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ կառավարությունը հաստատեց Հայաստանը աշնանացան ցորենի որակյալ սերմացուով ապահովելու ծրագիրը։

Եթե գյուղացին ցանում է 2֊ից մինչև 20 հեկտար աշնանացան ցորեն, ապա կառավարությունը յուրաքանչյուր կիլոգրամ սերմացուի համար գյուղացուն կփոխհատուցի 70 դրամ գումար։ Պայմանականորեն, եթե բարձրարժեք սերմացուն կարժենա 200 դրամ, ապա գյուղացին կվճարի 130֊ը։

Հիմնական պայմանը որակյալ առաջին վերարտադրության սերմացուի գնումն է. ցանկը հաստատված է ծրագրի հավելվածում։

Արդյուքնում, եթե հիմա գյուղացին, օգտագործելով նախորդ տարիներից մնացած սերմը, մեկ հեկտարից ստանում է լավագույն դեպքում 2000 կգ ցորեն, ապա որակյալ սերմացուի կիրառման դեպքում, ընդհանուր գործը արդյունավետ կազմակերպելով, կստանա առնվազն 3000 կգ։

Ծրագրից օգտվելու համար հուլիսի 20֊ից հետո անհրաժեշտ է դիմել համայնքապետարան կամ մարզպետարան, որոնք մինչ այդ կստանան ծրագրի իրականացման բոլոր ցուցումները։

Ցորենի որակյալ սերմացու ներկրող կամ արտադրող կազմակերպությունները պետք է դիմեն Էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագրում որպես մատակարար ներգրավվելու համար»։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին