Կարևոր իրադարձություններ

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

02 Հուլիս, 2020 23:44
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

Հանրապետության տարածքում՝ հուլիսի 3-ին և 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 4-5-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայությունից։

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝ հուլիսի 2-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին