Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի դեմ 17 պատվաստանյութ հասել են կլինիկական փորձարկումների փուլին. ԱՀԿ

02 Հուլիս, 2020 23:05
Կորոնավիրուսի դեմ 17 պատվաստանյութ հասել են կլինիկական փորձարկումների փուլին. ԱՀԿ

Ընդհանուր հաշվով, կորոնավիրուսի դեմ 17 տարբեր պատվաստանյութ ներկա պահին հասել են կլինիկական փորձարկումների փուլին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Աննա Մարիա Հենաո-Ռեստրեպոն, գրում է ТАСС-ը։

«Ներկայումս մենք ունենք տարբեր տեսակի 17 պատվաստանյութ, որոնք գտնվում են կլինիկական փորձարկումների փուլում։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այդ փորձությունների արդյունքներին»,- նշել է Հենաո-Ռեստրեպոն:

Նրա խոսքով՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներն ակտիվորեն առաջ են գնում, այդ իսկ պատճառով ԱՀԿ-ն ակնկալում է, որ առավել մեծ թվով պատվաստանյութեր կլինիկական փորձարումների կենթարկվեն: Սակայն վերջինս նշել է, որ դեռ պարզ չէ, թե երբ վերջնականապես պատրաստ կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:

Վերջին ամիսներին ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Չինաստանի և մի շարք այլ երկրների գիտնականները հայտնել են կորոնավիրուսի դեմ տարբեր տեսակի պատվաստանյութերի փորձարկումների մեկնարկի մասին, որոնց մի մասը ստուգվում է կենդանիների վրա, մի մասը՝ կամավորների: Նրանց ստուգումների առաջին արդյունքները, ինչպես ակնկալում են գիտնականները, հայտնի կդառնան միայն հաջորդ տարի, եթե պատվաստանյութերի թեստավորման մեթոդիկան չփոխվի:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին