Կարևոր իրադարձություններ

Կենտրոնական բանկը՝ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքների մասին

02 Հուլիս, 2020 20:59
Կենտրոնական բանկը՝ դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքների մասին

Հուլիսի 2-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 483.36  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.84 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքն աճել է 4.71 դրամով և կազմել 545.47 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով և կազմել 6.88 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.89 դրամով և կազմել 604.97 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար ԿԲ-ի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 93.60 դրամով և կազմել 27522.8 դրամ: Արծաթի գինն աճել է 6.31 դրամով և կազմել 283.15 դրամ: Պլատինի գինն աճել է 161.85 դրամով և կազմել 12789.74 դրամ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին