Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է այն մարդկանց անունները, որոնք զբաղվելու են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմամբ

02 Հուլիս, 2020 20:20
ՀՀ գլխավոր դատախազությունը հրապարակել է այն մարդկանց անունները, որոնք զբաղվելու են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմամբ

Սույն թվականի հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 1-ին տեղի ունեցան «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների և ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթները։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։ 

Մրցույթների արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն են ստացել՝

1. «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթի մասնակիցներից հետևյալ անձինք.

Ամիրխանյան Սիրո Հրաչի,

Բարսեղյան Վահագն Կարենի,

Դավթյան Տիգրան Սամվելի,

Ենոքյան Տիգրան Աղվանի,

Մադոյան Աղավնի Սերյոժայի,

Սարգսյան Անի Գևորգի,

Քոչարյան Գևորգ Արմենի:

2. ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված բաց մրցույթի մասնակից` Սրբուհի Հովհաննեսի Գալյանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին