Կարևոր իրադարձություններ

Խաչատրյան քույրերի գործը կարող են քննության առնել փակ ռեժիմով

02 Հուլիս, 2020 15:30
Խաչատրյան քույրերի գործը կարող են քննության առնել փակ ռեժիմով

Խաչատրայն քույրերի քեական գործը, որոնք մեղադրվում են նախահամաձանությամբ խմբով իրենց հոր սպանության մեջ, մեղադրական եզրակացության հաստատման դեպքում մայրաքաղաքի դատարանում քննության կառնվի փակ ռեժիմով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների մի աղբյուր:

«Եթե Գլխավոր դատախազությունը հաստատի մեղադրական եզրակացությունը եւ քույրերի գործն ուղարկի դատարան, ապա այն կքննվի զանգվածային լրատվամիջոցներից եւ ունկնդիրներից փակ ռեժիմով, քանի որ մեղադրող կողմը համապատասխան միջնորդություն կհարուցի այն պատճառով, որ նյութերում բազմիցս հիշատակվում է դուստրերի նկատմամբ հոր անարգումների եւ բռնության մասին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

«Բայց մեղադրական եզրակացությունը հաստատված չէ, այնպես որ գործը կարող է վերադարձվել քննչական մարմիններ երկրորդ անգամ»,- ճշտել է աղբյուրը:

Նախօրակին հաղորդվել է, որ Խաչատրյան քույրերի գործի նյութերը Ռուսաստանի Քննչական կոմիտեն հանձնել է հսկողական մարմին մեղադրական եզրակացության հաստատման համար: Ըստ ՏԱՍՍ-ի աղբյուրի տվյալների՝ եթե Գլխավոր դատախազությունը հաստատի դրանք, ապա նյոթերը մինչեւ ամռան վերջը կստացվեն մայրաքաղաքի դատարաններից մեկում ըստ էության քննության համար:

Աղջիկների գործողությունները հետաքննության կողմից որակվել են որպես նախահամաձայնությամբ սպանություն մի խումբ անձանց կողմից: Քույրերի փաստաբանները պնդում են, որ լրացուցիչ քննությունը մեկ անգամ եւս հավաստել է, որ աղջիկները պաշտպանել են իրենց կյանքը հոր ոտնձգություններից: Քրեական գործը 28 հատոր է բովանդակում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին