Կարևոր իրադարձություններ

Մսի շուկայում մոնիթորինգ է սկսվելու, ովքեր պահանջները չկատարեն՝ վարչական պատասխանատվության են ենթարկվելու․ ՍԱՏՄ

02 Հուլիս, 2020 15:17
Մսի շուկայում  մոնիթորինգ է սկսվելու, ովքեր պահանջները չկատարեն՝ վարչական պատասխանատվության են ենթարկվելու․ ՍԱՏՄ

«Մսի վաճառքով զբաղվող անձինք և տնտեսվարողները պնդում են, որ իրենց որևէ մեկը չի զգուշացրել, որ հուլիսի 1-ից իրենք պարտավոր են վաճառել բացառապես սպանդանոցային միս և սովորականի նման շարունակում են վաճառել իրենց կողմից տարբեր անհատներից ձեռք բերված միսը»: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, գրել էր «Ժամանակ» օրաթերթը։

Անդրադառնալով այս հարցին՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը Shabat.am-ի հետ զրույցում ասաց․ «Հունվարին, երբ բողոքի ակցիաներ տեղի ունեցած, երկիրը ցնցումների մեջ էր, այդ բոլոր ակցիաների կազմակերպիչները մսավաճառներն ու մորթ իրականացնողներն էին, որից հետո վեց ամիս հետաձգվեց, և այդ մարդիկ չգիտեի՞ն, որ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել։  Դա լուրջ չէ։

Ոչ թե մարդիկ չգիտեին այդ մասին, այլ մարդիկ մեզ պարբերաբար զանգել և հարցրել են, հնարավո՞ր է, որ սպանդանոցային մորթի իրականացումը հետաձգվի, և մենք պատասխանել ենք, որ չի հետաձգվելու։ Եթե կա որևէ մսավաճառ, որը չգիտի, որ հուլիսի 1-ից պարտադիր է սպանդանոցային մորթի իրականացումը, կներեք, բայց դա դեմագոգիա է»։

Մեր հարցին, թե շուկաներում խախտումներ հայտնաբերվե՞լ են, մոնիթորինգ իրականացվել է, թե՞ ոչ, Անուշ Հարությունյանն ասաց․ «Սկսվելու է մոնիթորինգ, որպեսզի հասկանանք՝ ինչքանո՞վ են կատարել պահանջները, և ովքեր չեն կատարել, կլինեն եզրակացություններ և բնականաբար, վարչական պատասխանատվության կենթարկվեն։

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին