Կարևոր իրադարձություններ

Երեկվա դրությամբ ունեինք վիճակ, որ ազատ մահճակալ չունեինք. Շիրակի մարզպետ

02 Հուլիս, 2020 13:55
Երեկվա դրությամբ ունեինք վիճակ, որ ազատ մահճակալ չունեինք. Շիրակի մարզպետ

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, որը սպասարկում է կորոնավիրուսով վարակված հիվանդներին, միջին  և թեթև ծանրությամբ հիվանդների համար է նախատեսված, ըստ էության, հիվանդանոցն իր ծանրաբեռնվածության եզրով է հենց հիմա աշխատում։  Երեկվա դրությամբ ունեինք վիճակ, որ ազատ մահճակալ չունեինք»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Մարզպետից հետաքրքրվեցինք՝ Շիրակի մարզում կա՞ն պացիենտներ, որոնք հոսպիտալացման կարիք ունեն․ «Բնակիչները զանգահարում են պոլիկլինիկա՝ իրենց բժիշկներին, այսինքն ովքեր հետազոտում են  առաջնային օղակից, հերթագրվում են և արդեն մյուս գործառույթներն իրականացվում են»,-ասաց մարզպետը։

Նշենք, որ երեկվա դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է։

Մարզում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1054 քաղաքացի, նրանցից 252-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ հուլիսի 2-ին,  կառավարության նիստի ժամանակ ասաց, որ հոսպիտալացման համար սպասում է 11 պացիենտ,  նրանցից 4-ը միջին ծանրության են, 7-ը՝ թեթև: Մոտ 80 հոգի էլ գտնվում են հիվանդանոցներում ու սպասում են կորոնավիրուսային հիվանդանոցներ տեղափոխվելուն։

Մարիամ Մելքումյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին