Կարևոր իրադարձություններ

Կարող ենք անցնել երրորդ փուլին՝ կոչ անել քաղաքացիներին կրել բացառապես գործարանային դիմակ

02 Հուլիս, 2020 12:10
Կարող ենք անցնել երրորդ փուլին՝ կոչ անել քաղաքացիներին կրել բացառապես գործարանային դիմակ

Սկզբնական շրջանում, երբ դիմակների դեֆիցիտ կար ու այն շատ թանկ էր, այդ ժամանակ խնդիր կար այնպես անել, որ գոնե առողջապահական հիմնարկների համար հնարավոր լինի դիմակ ձեռք բերել:

Երկրորդ փուլում, երբ դիմակները թանկ էին, սակայն մենք այն կրելը պարտադիր դարձրեցինք, ասացինք, որ կարելի է կրել նաև կտորից դիմակներ:

Հիմա մենք ունենք գնանկում ու պրոֆիցիտ, ուստի կարող ենք անցնել երրորդ փուլին՝ կոչ անել քաղաքացիներին կրել բացառապես գործարանային դիմակ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, այսօր քաղաքացիների մեծամասնությունը գործարանային դիմակ չի կրում, այնինչ դրանք շատ ավելի օգտակար են վարակը կանխարգելելու հարցում. «Այս ընթացքում ես տեսել եմ նաև քաղաքացիներ, ովքեր կրում են ցանց հիշեցնող դիմակներ, այսինքն դա կրում է ֆորմալ բնույթ»:

Վարչապետը խոսեց նաև խնդրի մասին, որ քաղաքացիները դիմակը ճիշտ չեն կրում, ոստիկան տեսնելիս բարձրացնում են այն՝ հիշեցնելով, որ ամեն մեկը դիմակը կրում է ոչ թե ոստիկանի կամ վարչապետի համար, այլ իր անձի:

Փաշինյանը կարևորեց նաև դիմակների բաժանման ակցիաները շարունակելը՝ խոսելով նաև վարչական միջոցների մասին՝ նշելով, որ ցանկություն չունեն տուգանելու մարդկանց, սակայն դա պետք է, որպեսզի մարդիկ դիմակ կրեն:

 

Լրահոս

Դիտել ավելին