Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    566
    578

  • RUB

    6,43
    6,73

Կարևոր իրադարձություններ

Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող Ռուսաստանի քաղաքացիների համար

02 Հուլիս, 2020 10:50
Վրաստանը միջանցք կբացի ՀՀ-ից ՌԴ մեկնող Ռուսաստանի քաղաքացիների համար

Հայաստանում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ վրացական կողմի հետ  համաձայնություն է ձեռք բերվել, որ Վրաստանի տարածքով անցնեն ՌԴ քաղաքացիներին Հայաստանից Ռուսաստան տեղափոխող ավտոբուսները: 

Այս մասին գերատեսչությունը տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:

«Տեղեկացնում ենք, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ՌԴ-ի ԱԳՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությամբ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության, Ռուսաստանի մաքսային ծառայության հետ համատեղ մշակում է քաղաքացիներին տեղափոխելու հանգամանքները: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը պատրաստ է իր վրա վերցնել տուրիստական դասի բարձրակարգ ավտոբուսներով երթևեկության բոլոր ծախսերը: Ավտոբուսներում զուգարաններ ու կոնդիցիոներներ կան, ինչն ավելի կհեշտացնի երրորդ երկրի տարածքով անցնելը, քանի որ տեխնիկական կանգառների անհրաժեշտություն չի լինի»,- գրված է հաղորդագրության մեջ: Նշվում է նաև, որ իրականացվելու է տրանսպորտային միջոցների ախտահանում: Դեսպանատունը զբաղվում է մեկնել ցանկացող քաղաքացիների ցուցակագրմամբ: Նրանց մեծ մասը Ռուսաստանում մշտական բնակություն ունեցող հայերն են:

Հիշեցնենք՝ ցամաքային ճանապարհով Հայաստանից Ռուսաստան քաղաքացիները կարող են մեկնել միայն Վրաստանով՝ «Վերին Լարսի» անցակետով: Անցակետը փակվեց մարտի 16-ին:  

ALIQ-ը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն վերջերս հույս էր հայտնել, որ մինչև օգոստոս կորոնավիրուսի հետ կապված  իրավիճակը Ռուսաստանում կբարելավվի, ինչն էլ հնարավորություն կտա բացել ՌԴ-ի հետ ցամաքային սահմանը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին