Կարևոր իրադարձություններ

Երեւանում ու մարզերում մեկնարկել են միասնական քննությունները. այսօր օտար լեզվի քննության օրն է

02 Հուլիս, 2020 10:35
Երեւանում ու մարզերում մեկնարկել են միասնական քննությունները. այսօր օտար լեզվի քննության օրն է

Այսօր  հանրապետությունում մեկնարկել են միասնական քննությունները:

Ողջ երկրում գործելու է 24 քննական կենտրոն՝ 16-ը մարզերում և 8-ը՝ մայրաքաղաքում: Քննական կենտրոնների թիվը կախված է տվյալ առարկան կամ առարկաները հայտագրողների թվից:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ընդհանուր առմամբ, հանրապետությունում ձևավորված ու կահավորված է 47 քննական կենտրոն, նախորդ տարի դրանք եղել են 32-ը: Քննական կենտրոնների թվի ավելացումը պայմանավորված է հակահամաճարակային միջոցառումերով՝ դիմորդների միջև պետք է ապահովվի անվտանգ ֆիզիկական հեռավորություն, և ըստ այդմ, քննասրահներում նստարաններն ավելի նոսր են դասավորված, քան միշտ եղել է:

Այսօր օտար լեզվի միասնական քննության օրն է: Երևանում ու մարզերում գործելու է 24 քննական կենտրոն, 8-ը մայրաքաղաքում են: Հանձնվող առարկաներն են՝ ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, իսպաներեն, իտալերեն:

Քննություն հանձնողների նախնական թվերն են՝ ռուսերեն՝ 171, անգլերեն՝ 1812, գերմաներեն՝ 57, ֆրանսերեն՝ 54, իսպաներեն՝ 5, իտալերեն՝ 3: Պարսկերեն քննություն հանձնող դիմորդ չկա:

 

Լրահոս

Դիտել ավելին