Կարևոր իրադարձություններ

Արցախի պողոտայում «Մերսեդեսը» բախվել է սյանը. 22-ամյա աղջիկն արգելափակվել է մեքենայում

02 Հուլիս, 2020 10:30
Արցախի պողոտայում «Մերսեդեսը» բախվել է սյանը. 22-ամյա աղջիկն արգելափակվել է մեքենայում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 2-ին, ժամը 03:24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի պողոտայում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Արցախի պողոտայի թիվ 35 շենքի մոտակայքում «Mercedes E200» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով ուղեւորն (Տաթեւ Ա․, ծնված 1998 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային: Վերջինս վարորդի հետ միասին հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

 

Լրահոս

Դիտել ավելին