Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    568
    580

  • RUB

    6,44
    6,74

Կարևոր իրադարձություններ

Իրավապահ համակարգում տարակուսած են՝ ինչպես վարվել երեք ուժերի կողմից ներկայացված դիմումի հետ. «Ժողովուրդ»

02 Հուլիս, 2020 09:20
Իրավապահ համակարգում տարակուսած են՝ ինչպես վարվել երեք ուժերի կողմից ներկայացված դիմումի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նախօրեին ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունները ՀՀ գլխավոր դատախազություն են ներկայացրել հաղորդում՝ պահանջելով քրեական գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների և բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ՝ կապված խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից պարզել, թե ինչ ընթացք կունենա ընդդիմադիր ուժերի կողմից ներկայացրած դիմումը: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնեց. «Դիմումը քննարկվում է»:

Սակայն պարզվում է՝ դիմումից հետո իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ իրավապահների մոտ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են ընթանում, մասնագետները տարակուսած են՝ ինչպես վարվել: Եվ չնայած Աբրահամյանն այլ մանրամասներ չհայտնեց մեզ, այնուամենայնիվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այսօր, ամենայն հավանականությամբ, արդեն հստակություն կլինի, թե ինչ ճակատագրի է արժանանալու երեք ուժերի կողմից ներկայացված դիմումը:

Իրավապահ համակարգում քննարկվում է տարբերակ, որ ՀՀ դատախազությունը երեք ուժերի կողմից ներկայացված դիմումի հետագա ճակատագիրը որոշելու համար այն ուղարկի նախաքննական մարմիններից որևէ մեկին՝ թերևս այն մերժելու հեռանկարով: Ամեն դեպքում, հետաքրքիր իրավիճակ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին