Կարևոր իրադարձություններ

Վանա լճում 50-60 փախստական տեղափոխող նավ է խորտակվել. կա 6 զոհ

02 Հուլիս, 2020 00:13
Վանա լճում 50-60  փախստական տեղափոխող նավ է խորտակվել. կա 6 զոհ

Վանա լճում փախստականներ տեղափոխող նավ է խորտակվել։ Միջադեպի կապակցությամբ ստացված ահազանգից հետո սկսվել են  ինքնթիռների և մոտորանավակիների մասնակցությամբ որոնողափրկարարական աշխատանքները։  Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն լրագրողների հետ հարցազրույցում հայտնել է, որ հունիսի 28-ին լճում խորտակված նավում 50-60 փախստական  է եղել։ 

Նրա խոսքով՝ մինչև այժմ  փրկարարները 6 փախստականի մարմին են դուրս բերել լճից։

Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ՝ ոստիկանությունը 11 մարդու է ձերբակալել, որոնք ներգաղթյալների անօրինական փոխադրման հետ կապ են ունեցել։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին