Կարևոր իրադարձություններ

Ի գիտություն դիմորդների և նրանց ծնողների

01 Հուլիս, 2020 23:32
Ի գիտություն դիմորդների և նրանց ծնողների

2020 թ-ի միասնական քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ից։ Գյումրիում քննական կենտրոններ են թիվ 10, 11, 21 դպրոցները։ Միասնական քննությունների դիմորդները քննական կենտրոն մուտք կգործեն միայն դիմակներով, ովքեր չեն ունենա դիմակ կտրամադրվի, իսկ մինչ մուտք գործելը կջերմաչափվեն: Քննության մասնակիցները նաև կստանան հատուկ ախտահանված գրիչներ, որոնք քննության ավարտից հետո պետք է գցեն հատուկ տարաների մեջ, որպեսզի դրանք կրկին ախտահանվեն։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից։

«Կոչ ենք անում բոլոր դիմորդներին և նրանց ծնողներին կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն, քննական կենտրոնների տարածքում զերծ մնալ կուտակումներից։

Տեղեկացնում ենք, որ դիմորդին քննական կենտրոն պետք է ուղեկցի առավելագույնը մեկ հոգի և դիմորդի քննական կենտրոն մուտք գործելուց հետո չպետք է մնա տարածքում:

Մաղթում ենք բոլոր դիմորդներին հաջողություն և հորդորում բոլորին լինել զգոն և պատասխանատու, պահպանել հակահամաճարակային կանոնները»,- նշված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին