Կարևոր իրադարձություններ

Հայտնի է Ռուսաստանի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները

01 Հուլիս, 2020 22:07
Հայտնի է Ռուսաստանի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախնական արդյունքները

ՌԴ-ում Սահմանադրության փոփոխությունները պաշտպանել է ռուսաստանցիների 72,14 տոկոսը, դեմ է քվեարկել 26,89 տոկոսը։ Այս մասին հայտնել Է Ռուսաստանի ԿԸՀ-ն արձանագրությունների 20 տոկոսի մշակման արդյունքներով, գրում է РИА Новости-ն:

Մոսկվայի ժամանակով 20:00-ի տվյալներով՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է ավելի քան 64 տոկոս:

Այսօր Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունների քվեարկության հիմնական օրն է: Քվեարկությունն  առաջին անգամ անցկացվում է մի քանի օր:

Հիշեցնենք, որ եթե ընդունվեն սահմանադրական փոփոխությունները, ապա կզրոյացվի Պուտինի պաշտոնավարման ժամկետը, ինչը թույլ կտա նրան նորից առաջադրվել և պաշտոնավարել մինչև 2036 թվականը:

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին