Կարևոր իրադարձություններ

Բերման ենթարկված 31-ամյա տղամարդու մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել․ ոստիկանություն

01 Հուլիս, 2020 21:54
Բերման ենթարկված 31-ամյա տղամարդու մեքենայում թմրանյութ է հայտնաբերվել․ ոստիկանություն

Հունիսի 30-ին, ժամը 04.00-ին, Գ. Նժդեհի և Մանթաշյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 31-ամյա տղամարդու՝ իր մեքենայով հանդերձ։ Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են 3,8 գրամ դեղնականաչավուն զանգված, 7սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և ծալովի մահակ: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Տղամարդը հայտնել է, որ զանգվածը մարիխուանա է, պատկանում է իրեն:

Նշանակվել են դատաքիմիական և դատատեխնիկական փորձաքննություններ:

Նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին