Կարևոր իրադարձություններ

Փնտրում եմ Երևանի կենտրոնում ինձ պատկանող բազմաբնակարան շենքի հասցեն ու սեփականության գրքույկը. Լոռու մարզպետ

01 Հուլիս, 2020 21:26
Հեղինակ՝ Անդրեյ Ղուկասյան
Փնտրում եմ Երևանի կենտրոնում ինձ պատկանող բազմաբնակարան շենքի հասցեն ու սեփականության գրքույկը. Լոռու մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Փնտրում եմ Երևանի կենտրոնում ինձ պատկանող բազմաբնակարան շենքի հասցեն ու սեփականության գրքույկը .............................................

Կայքերից մեկը, որի անունը լավ չեմ մտապահել, այսօր տեղեկատվություն է տարածել Երևանի Կենտրոնում ինձ պատկանող բազմաբնակարան շենքի գոյության մասին՝ դրսևորելով դասական դեղին մամուլին բնորոշ բոլոր նրբերանգները:

Թերևս ամեն ինչ կլիներ հրաշալի, ես էլ՝ երախտապարտ, եթե այս բոցաշունչ վերնագիրը եզր ունենար իրականության ու իմ մարզպետ լինելու հետ:
Կայքը, շատ չէ, ընդամենը 2 կարևորագույն «մանրուք» է բաց թողել: 

Նախ այն, որ ես Երևանի կենտրոնում ընդամենը մեկ բնակարան ունեմ, և որ ամենակարևորն է՝ այն ձեռք եմ բերել դեռևս 2017թ.-ին: Եվ դա արել եմ սեփական քրտինքով օրուգիշեր իմ արդար վաստակի հաշվին, ոչ թե հերյուրանքների տարածման:

Եվ հա, ես պատրաստ եմ սույն կայքի հրապարակման հեղինակին տրամադրել ինձ պատկանող ողջ գույքի մասին ամենամանրամասն տեղեկատվությունը, պայմանով՝ որ խեղաթյուրված տեղեկատության հեղինակը կտրամադրի ինձ պատկանող բազմաբնակարան շենքի հասցեն ու սեփականության վկայականը:

Սպասում եմ...)»։

 

Լրահոս

Դիտել ավելին