Կարևոր իրադարձություններ

23-ամյա երիտասարդը օգտագործելով մի քաղաքացու անձնագրային տվյալներ, 1.000.000 դրամի վարկ է ձևակերպել․ հարուցվել էր քրգործ

01 Հուլիս, 2020 20:44
23-ամյա երիտասարդը օգտագործելով մի քաղաքացու անձնագրային տվյալներ, 1.000.000 դրամի վարկ է ձևակերպել․ հարուցվել էր քրգործ

Մարտի 13-ին ոստիկանությունում հաղորդում տված քաղաքացուհին հայտնել էր, որ 2019 թ. նոյեմբերին, խաբեությամբ օգտագործելով իր անձնագրային տվյալները, իր անվամբ ձևակերպել են վարկ և տիրացել 1.000.000 դրամի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հարուցվել էր քրեական գործ։

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործությունը կատարողի ինքնությունը։ Բացատրական աշխատանքի արդյունքում 23-ամյա երիտասարդը հունիսի 30-ին ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին