Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    571,5
    583,5

  • RUB

    6,51
    6,81

Կարևոր իրադարձություններ

Նոր պաշտոնանկություններ և նշանակումներ Արցախում․ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ

01 Հուլիս, 2020 19:59
Նոր պաշտոնանկություններ և նշանակումներ Արցախում․ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ

Այսօր՝ հուլիսի 1-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հաստատել է կառավարության որոշումներ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։  

Մելանյա Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Ալեքսանդր Շահրամանյանն ազատվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Աշոտ Դանիելյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ՝ ազատվելով կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից:

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ:
Գայանե Գրիգորյանը նշանակվել է կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ՝ ազատվելով ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալի պաշտոնից:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին