Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը՝ ընդունելության քննությունների անցկացման մասին

01 Հուլիս, 2020 19:08
Արայիկ Հարությունյանը՝ ընդունելության քննությունների անցկացման մասին

ՀՀ-ում 47 քննական կենտրոններում հուլիսի 2-ին, 4-ին, 6-ին, 8-ին տեղի կունենան միասնական քննություններ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք որոշեցինք անցկացնել ընդունելության մեկ քննություն՝ ապահովելով անվտանգության բոլոր կանոնները: Ամենակարևորն այն է, որ մենք թույլ չտանք քննական կենտրոնի մոտ կուտակումներ, որ լրացուցիչ զարկ չտանք կոոնավիրուսի նոր ալիքի տարածմանը»,- նշեց Հարությունյանը:

Նա խնդրանքով դիմեց դիմորդների բոլոր ուղեկցողներին, որ զերծ մնան քննական կենտրոնի մոտ կուտակումներից, դիմորդներին չուղեկցեն քննության․ «Վստահ եմ, որ ձեր երեխաները կարող են ինքնուրույն հասնել քննական կենտրոններ»,- ասաց նախարարաը հորդորելով, որ եթե, այնուամենայնիվ, դիմորդն ուղեկցության կարիք ունի, նրան ուղեկցի մեկ անձ, ապա լքի տարածքը:

«Քննական կենտրոնները նախապես ախտահանվելու են, իսկ դիմորդները, տարածք մուտք գործելուց առաջ, ջերմաչափվելու են, ներկա են լինելու Առողջապահության նախարարության և բուժանձնակազմի ներկայացուցիչներ»,- հավելեց նախարարը: 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին