Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ էր Արսեն Թորոսյանը նախկինում կոչ անում դիմակ չկրել․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը

01 Հուլիս, 2020 18:58
Ինչո՞ւ էր Արսեն Թորոսյանը նախկինում կոչ անում դիմակ չկրել․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը

Պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ճեպազրույցի ժամանակ հարց հնչեց այն մասին, թե ինչո՞ւ էր ՀՀ առողջապահության պատասխանատուն նախկինում կոչ անում դիմակ չկրել։ 

Ի պատասխան վարչապետը նշեց, որ դա ոչ թե ՀՀ-ի համար մեկ պատասխանատուի հայտարարություն է եղել, այլ ԱՀԿ-ի:

«Նախկինում հայտնի գիտելիքի հիման վրա եզրակացություն էր եղել, որ դիմակներ պետք է կրեն արդեն վարակվածներն ու նրանց խնամողները։ Իսկ հետագայում պարզվեց, որ բոլորը իրենք իրենց ու բոլորին պետք է վերաբերվեն որպես պոտենցիալ վարակակրի, ինչի համար էր պետք է կրեն դիմակ՝ այլ մարդկանց չվարակելու համար։ Մյուս կողմից մենք չէին կարող բոլորին կոչ անել դիմակ կրել, երբ դեղատներում դիմակներ չկային»,- հավելեց Փաշինյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին