Կարևոր իրադարձություններ

Ցավոք, դեռ չի հաջողվել լուծել գլխավոր ռազմավարական խնդիրը․ Նիկոլ Փաշինյան

01 Հուլիս, 2020 18:26
Ցավոք, դեռ չի հաջողվել լուծել գլխավոր ռազմավարական խնդիրը․ Նիկոլ Փաշինյան

Երեկ կորոնավիրուսի 525 դեպք է գրանցվել ՀՀ-ում։ Ցավոք, դեռ չի հաջողվել լուծել գլխավոր ռազմավարական խնդիրը, այն է՝ ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, պարետատան նիստից հետո տեղի ունեցող առցանց ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Երեկվա վիճակագրության պարագայում մենք ունենալու ենք 10 մահ։ 525 դեպքը նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք 10 մահ և մեզնից յուրաքանչյուրը կարող է վիճակագրություն նվազեցնել՝ չվարակվելով և ուրիշին չվարակելով։ Հիվանդանոցներում այժմ կա 536 ծանր վիճակում գտնվող հիվանդ, 117՝ առանձնապես ծանր, իսկ 1730 հիվանդի մոտ արձանագրվել է թոքաբորբ։ Տարվա առաջին 5 ամիսներին ավելի քիչ մահ ենք ունեցել նախորդ տարվա հետ կապված, հունիսի դրությամբ վիճակագրությունը փոխվել է»,- ասաց վարչապետը, հավելելով, որ 2020 թվականի  հունիսին մահացածների թիվը 30 տոկոսով ավելի է, քանի 2019-ի հունիսին մահացածներինը։

Վարչապետի խոսքով՝ վիճակագրության փոփոխությունը ամբողջությամբ կապված չէ հենց կորոնավիրուսի հետ, բայց վիրուսը էականորեն նպաստում է դրան։

 

 

Լրահոս

Դիտել ավելին